ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Ես, որպես տղամարդ, որպես ծնող, այդպիսի բաներին խիստ դեմ եմ»

«Ես, որպես տղամարդ,  որպես ծնող, այդպիսի  բաներին խիստ դեմ եմ»
11.02.2014 | 01:40

Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններում թեկնածուներից Արմեն Երիցյանը՝ ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարը, նախընտրական քարոզարշավի ժամանակ մշտապես հայտարարում էր, որ իր ընտրվելու դեպքում ամեն ինչ անելու է տխրահռչակ «Կոմայգին» միասեռականներից «մաքրելու» համար: ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ քաղաքապետ չընտրվեց, բայց դարձավ նախարար։ Հետաքրքիր է, այգին «մաքրելու» նպատակը դեռ մնո՞ւմ է՝ հարցրինք նրան:


-Հուսով եմ, չեք կասկածում, որ ես մանուկներին շատ եմ սիրում,- ասաց պարոն Երիցյանը:- Այն ժամանակ ինչ ասել եմ, ի սրտե եմ ասել: Ես երևանցի եմ, ու ինձ համար շատ կարևոր է այդ այգին: Կարծում եմ, քաղաքապետն այս առումով ինչ-որ միջոցներ կձեռնարկի:
-Ի՞նչ տարբերակ եք տեսնում խնդիրը լուծելու և այգին երեխաներին վերադարձնելու համար:
-Անհնար բան չի լինում, խնդրի լուծման ձևեր կգտնվեն: Ես այն ժամանակ ասացի՝ բերեք լուսավորենք, տեսախցիկներ դնենք: Կարծում եմ, սա առաջին քայլը կլինի, հետո կտեսնենք՝ ովքեր են, ու հետագա քայլերը կարվեն: Հիշում եմ՝ երեխա ժամանակ դա իմ ամենասիրած այգին էր, շատ էինք այնտեղ գնում, ինչո՞ւ մեր բալիկները չպետք է գնան: Դրա համար էլ առավել քան վստահ եմ, որ քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի: Տարոն Մարգարյանին ես հարգում եմ, ինքն իմ ընկերն է, ճիշտ է, խնդիրը դժվար է, բայց ինքը լուծում կգտնի:
-Հայտնի է, որ այգին «զավթած» փոքրամասնությունը բավականին հզոր հովանավորներ ունի, հիմա պիտի պայքարել նրա՞նց, թե՞ նաև նրանց հովանավորների դեմ:
-Խնդիրն ամբողջ աշխարհում առկա է, և ինձ համար, որպես տղամարդու, դրանց տեսակն անընդունելի է: Որտեղ ուզում են լինեն, ինչ ուզում են անեն, իրենց խնդիրն է, բայց այն վայրերը, որ մեր բալիկների համար են, պետք է զերծ պահել նմաններից: Այսօր այս հարցի լուծումն արդեն իմ խնդիրը չէ, այսինքն, իմ գործառույթների ոլորտում չէ: Այն ժամանակ դա ի սրտե եմ ասել և որպես երևանցի, հիմա էլ եմ ասում ու կանգնած եմ իմ ընկերոջ` Տարոն Մարգարյանի կողքին: Եթե ասի` արի իրար հետ անենք, ես կգնամ կողքին կկանգնեմ:
-Օրինակ, ի՞նչ հարցով կօգնեք, որպես նախարար, արտակարգ իրավիճա՞կ կհայտարարեք:
-Պետք է մտածել (ծիծաղում է-Ռ.Խ.): Հարցը մտածելու տեղիք է տալիս:
-Թեև հայկական իրականության համար սա խորթ երևույթ է, բայց հասարակության համար նրանց ներկայությունը քիչ-քիչ սովորական է դառնում կարծես:
-Կարծում եմ, մենք` հայերս, այդ բանը չենք ընդունել ու չենք էլ ընդունելու: Մեր մտածելակերպին դեմ է: Պետք է երեխաներին այնպես դաստիարակել, որ դա լավ բան չէ: Իսկ թե եվրոպաներում ինչ է կատարվում, դա իրենց խնդիրն է: Ես, որպես տղամարդ, որպես ծնող, այդպիսի բաներին խիստ դեմ եմ:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ