ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Սկսվում է քաղաքական երկարաժամկետ դիրքային պատերազմ»

«Սկսվում է քաղաքական երկարաժամկետ դիրքային պատերազմ»
18.03.2014 | 21:02

«ՈՒկրաինայի հետ կապված ամենաքննարկվող քաղաքական թեման այսօր՝ Ղրիմի հանրաքեի, դրա օրինական լինել-չլինելու հարցն է դարձել: Ստեղծված պայմաններում միանգամայն անիմաստ հարց է՝ ակնհայտ է, որ մարդկանց բռնի ուժով չեն ստիպել քվեարկել հօգուտ ՈՒկրաինայի կազմից դուրս գալու և Ռուսաստանյան Դաշնության կազմի մեջ մտնելու որոշման»,-irates.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ղրիմը ՌԴ մտնելու փաստը, ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` հավելելով, որ Ղրիմի բնակչության գերակշիռ մասը կամավոր ու մեծ խանդավառությամբ է հավանություն տվել Ռուսաստանի մասը կազմելու հեռանկարին:

«Միաժամանակ պարզ է, որ Ղրիմի բնակչության կարծիքն, իրականում, որևէ մեկին հետաքրքիր չէ, և բոլոր քաղաքական դերակատարները դա շատ լավ հասկանում են, ու յուրաքանչյուրն անում և անելու է այն, ինչն իր համար շահավետ է այս իրավիճակում: ՈՒկրաինայի ներքաղաքական ճգնաժամը ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ գործադրած ջանքերի և տեղի քաղաքական վերնախավի պահվածքի արդյունքում հանգեց նրան, որ սկսվեց երկրի տրոհման գործընթացը: Այդ համատեքստում Ղրիմի հանրաքվեն նշված գործընթացի ոչ թե մասն է միայն, այլ դրա հետագա ծավալմանը նպաստող իրավական նախադրյալը»,-ընդգծեց քաղաքական գործիչը և նշեց, որ այդ հանրաքվեն, հավանաբար, ներուկրաինական ճգնաժամի նոր, ավելի ընդգրկուն փուլի սկիզբն է լինելու, որում իրար դեմ են դուրս գալու նաև օտար պետություններ: Ըստ Մելիքյանի՝ հանուն ճշմարտության արժե հիշեցնել, որ ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության անդառնալի կորուստի իրական մեկնարկը տրվեց Վիկտոր Յանուկովիչի Կիևից փախուստով, որին չխոչընդոտեց ոչ մեկը, իսկ և ռուսների, և ամերիկացիների կամ եվրոպացիների համար պարզ էր, որ դրան անմիջապես հետևելու է երկրի մասնատումը: «Մեկը չգտնվեց, որ Մայդանի առաջնորդներին համապատասխան խորհուրդ տա: ՈՒրեմն՝ այդ երկրի մասնատումը, եթե անգամ փոխհամաձայնեցված չէր, ապա գոնե բոլոր արտաքին դերակատարների համար ձեռնտու գործընթաց էր: Սկսվում է քաղաքական երկարաժամկետ դիրքային պատերազմը, սակայն արդեն այսօր Արևմուտքն ու Ռուսաստանն իրենց համար կարևոր շահումներ են ստացել, իսկ կորուստները՝ արտաքին դերակատարների ու սեփական քաղաքական թերխաշ վերնախավի գործողությունների զոհը դարձած ՈՒկրաինայի շարքային քաղաքացու բաժինն են»,-ամփոփեց Արման Մելիքյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ