Սիրայից մեր աղբյուրները փոխանցում են, որ վաղ առավոտից հարձակման է ենթարկվում, հրթիռակոծվում է հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Տեղացիները ստիպված են եղել լքել բնակավայրը՝ տեղափոխվելով ավելի ապահով շրջաններ: Զինյալ խմբերը, ըստ մեր աղբյուրի, Թուրքիայից են: Չնայած սիրական բանակի դիմադրությանը, հարձակվողներին հաջողվել է գրավել «Սև աղբյուր» գյուղը: Սիրական բանակը ստիպված է եղել օդուժ կիրառել և գործի դնել իր հզորությունը՝ հարձակվողներին հետ մղելու համար:
Այս հարձակումը տեղացիները բացատրում են վերջին օրերին ընդդիմության մեծ պարտություններով:
Զոհերի և վիրավորների մասին ստույգ տեղեկություն չկա, բայց տեղի մեր աղբյուրի պնդմամբ, նրանց թիվը բավականին մեծ է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ