ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Այս ամենն ուղղված է երկրի նախագահի դեմ»

«Այս ամենն ուղղված է երկրի նախագահի դեմ»
28.03.2014 | 00:21

«Ինչո՞ւ եք ընդդիմության գործելակերպի մեջ անպայման ուզում վերջը տեսնել։ Իրենք մեզնից լավ գիտեն, որ անվստահության գործընթացը մինչև վերջ չեն կարող տանել։ Բայց դա ընդդիմության խնդիրը չէ, նա իր առջև այլ նպատակ է դրել»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։


-Ի՞նչ նպատակ է հետապնդում խորհրդարանական ընդդիմությունը։
-Հարցը պահում է թեժ, հույս ունենալով, որ ինչ-որ մի ժամանակ կհասնի իր նպատակին։
-Հույս ունեն, որ մեծամասնության անդամներից կմիանա՞ն իրենց։
-Քաղաքական գործելակերպերի վերջը դժվար է գուշակել։ Նրանք պայքարում են իշխանափոխության համար։ Բոլոր ընդդիմություններն էլ նույն նպատակն են հետապնդում։
-Հետաքրքիր է, որ ամբողջական իշխանափոխություն են ուզում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իսկ վարչապետի հրաժարականը ցանկանում է ԲՀԿ-ն, այն էլ՝ նրա փոքրաթիվ հատվածը։ Ստացվում է, կառավարության հրաժարականի հարցն այս կուսակցության որոշ անդամների ցանկությո՞ւնն է։
-Այն կուսակցությունները, որոնք իշխանության մեջ չեն, ձգտում են դառնալ իշխանություն։ Իշխանությունը քաղցր բան է, բոլորն էլ ուզում են իշխանավոր դառնալ։
-Նրանք ամբողջ իշխանությունը չեն ուզում, այլ իշխանության մի օղակը՝ վարչապետի աթոռը։
-Դուք այդպե՞ս եք կարծում։ Ես այդպես չեմ համարում։
-Կառավարության հրաժարականի պահանջը դրա մասին չի՞ վկայում։
-Կառավարության հրաժարականը ենթադրում է անվստահություն ողջ իշխանության հանդեպ։ Ես այսպես եմ հասկանում։ Իրենց գործելակերպի արդյունքում հնարավոր է Սերժ Սարգսյանի անունը չտան, բայց ի՞նչ տարբերություն, դա Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարությունն է, և սլաքն ուղղակիորեն նրան է ուղղված։ Էդ ինչո՞ւ են բոլորն իրենց անհասկացողի տեղ դնում։ Եթե որևէ ուժ պահանջում է վարչապետի հրաժարականը, որին ընտրել է գործող մեծամասնությունը, որի ղեկավարը երկրի նախագահն է, ի՞նչ է ստացվում՝ հրաժարականի պահանջ ամբողջ իշխանության համար։ Այս ամենն ուղղված է երկրի նախագահի դեմ, կուսակցության դեմ, կուսակցական ղեկավարության դեմ։
-Չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն երկրի նախագահի դեմ քայլեր չի ցանկանում անել, ավելին, նույնիսկ նրա անունը չի հոլովում։ Այս պարագայում արդյոք այդ ուժը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը։
-Կգա ժամանակ, որ ԲՀԿ-ն կհստակեցնի իր դիրքորոշումը։
-Այսինքն, կպահանջի՞ նախագահի հրաժարականը։
-Իհարկե, կպահանջի, իսկ ո՞ւր է այդպես գնում։ Այս վարչապետին փոխեցին, ուրիշին դրեցին, հետո՞։ Պետք է իրերն իրենց անունով կոչել։ Այսօր նախագահի հրաժարական չեն էլ կարող պահանջել։ Դեռ չունեն այն ուժերը, որ նախագահի հրաժարականի պահանջ դնեն։ Բայց եթե ատամների տակ շիրա մնա, պարտադիր դա էլ կանեն։ Դա իմ կանխատեսումն է։
-Օրերս Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ ԲՀԿ-ն (իմա՝ իր խնամի Գագիկ Ծառուկյանը) Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջի։
-Խոսքը ԲՀԿ-ի մասին չէ, այլ այն ընդդիմադիրների, որոնք իշխանություն չունեն։
-ԲՀԿ-ն էլ չունի իշխանություն։
-Չունի, ոչ մեկն էլ չունի ու, բնականաբար, իշխանության են ձգտում։ Մեր տիպի երկրներում առանձին իշխանափոխություն չի լինում։ Համակարգ է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է։ Անունը կտան, թե չեն տա, ոչ մի նշանակություն չունի։

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ