Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, Հայաստանի քաղաքական կյանքը բավականին հետաքրքիր է դառնում: Այսօր արդեն իսկ գործողությունների հստակեցում է անում քառյակը: ԲՀԿ ղեկավարը հանդիպում է ԱԺ նախագահի հետ:
Իսկ նախարարական դասը անորոշության մեջ է, բայց ոմանք փորձում են, այդուհանդերձ, գնահատականներ հնչեցնել Տիգրան Սարգսյանի աշխատանքի վերաբերյալ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է. «Իր հետ աշխատելը շատ հեշտ և դժվար էր, միաժամանակ: Հեշտ էր, քանի որ հնարավոր էր կոնստրուկտիվ, գործնական դաշտում խնդիրները քննարկել և լուծել, իսկ դժվար էր, որովհետև նա խորամուխ էր լինում բոլոր տեսակի հարցերի մեջ: Որքանով ես եմ տեղյակ` մեր երեկվա կուսակցական նիստի արդյունքը բուռն անակնկալ էր նաև քառյակի համար, և ես հասկացա, որ այն բոլոր թղթերը, որոնք գրել և ջնջել էին մոտակա ամիսների համար` քաղաքական գործողություններ, պլաններ, պետք է ուղղակի նետեն աղբարկղ, քանի որ ակնհայտ էր, որ իշխանությունը շատ ավելի հեռու է գնում իր ծրագրերով, քան քառյակի որոշ ուժեր փորձում են հասնել իշխանության ծրագրերին»:
Մյուս նախարարներն առաժմ ավելի հակիրճ են և զերծ են մնում մեկնաբանություններից:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ