Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց պատգամավոր Շիրակ Թորոսյանի նախաձեռնությունը, որով հայաստանաբնակ ջավախքահայերի կենսաթոշակային խնդիրներն է լուծվելու:
Օրենքի նախագծով առաջարկվում է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառել նաև մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետուններում աշխատած ժամանակահատվածները: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի մշակման նպատակը 2003 թվականից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած` Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին մասնակի կենսաթոշակի իրավունք տալն է:
Այս նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց Հովիկ Աբրահամյանը` հորդորելով ԱԺ պատգամավորներին նման նախաձեռնություններով հանդես չգալ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ