ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ետ բերեք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին

Ետ բերեք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին
30.04.2014 | 13:43

Այսօր` ԱԺ քառօրյայի մեկնարկին, երբ ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում էր վերցրել, զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել ԱԺ նորանշանակ նախագահի՝ նիստերի դահլիճ մուտք գործելու ներքին դռան մոտ: Փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մի քանի րոպե թակում էր դուռը, սակայն բացող չկար: Ի վերջո, ներս թողեցին:

Մինչ այդ ԱԺ բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխության քվեարկությանը և ՀՀԿ-ն ընդմիջում վերցրեց, քանի որ դահլիճում որոշումն անցկացնող բավարար ՀՀԿ-ական պատգամավորներ չկային:
Փաստորեն Գալուստ Սահակյանի, որպես ԱԺ նախագահ, օրենքի առաջին քվեարկությունը կարող էր տապալվել: Թերևս նա, որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավորներին իրար գլխի «հավաքելու» գործն ավելի լավ էր անում, քան որպես ԱԺ ղեկավար: Ընդմիջումից հետո մի կերպ` 67 ձայնով հնարավոր եղավ օրենքն անցկացնել:
Ի դեպ, այս առնչությամբ Գալուստ Սահակյանը բավականին մտահոգ հայացք ուներ, չնայած նա նիստը վարում էր սեփական ոճին անդավաճան: Դալիճում աղմուկի դեպքում, ԱԺ նորանշանակ նախագահը հայտարարում էր` «հանգիստ», «Ես ձայներ եմ լսում», իսկ վարման կարգով հերթական պատգամավորին ձայն տալուց առաջ նկատում` «ուրիշ»: Ընդհանուր առմամբ, տպավորությունն այնպիսին էր, որ ԱԺ-ում երկար տարիների փորձառություն ունեցող Գալուստ Սահակյանը դեռևս նոր-նոր է սովորում՝ ինչպես են նիստը վարում: Հավանաբար այդ շփոթմունքի արդյունքում էր, որ Հեղինե Բիշարյանին ձայն տալուց առաջ ասաց` պարոն, հետո իրենց ուղղեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ