Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ԱԺ նախագահի ընտրությունը կեղծվել է

ԱԺ նախագահի ընտրությունը կեղծվել է
30.04.2014 | 16:06

Այսօր ԱԺ-ում քննարկվեց կառավարության ներկայացրած կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին փոփոխությունը, որի ընթացքում Հրանտ Բագրատյանը սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին հարցրեց, որ այսքան բանից հետո, երբ իր խոսքերը սխալ դուրս եկան, չի պատրաստվում հրաժարվել այդ պաշտոնից: «Պարոն Բագրատյան, Դուք մեկ անգամ նախագահի, մի անգամ էլ ԱԺ նախագահի թեկնածություն եք դրել: Քանի՞ ձայն եք տարել, որ վստահության մասին եք խոսում: Ես 4 անգամ եղել եմ մեծամասնական պատգամավոր ու ամեն անգամ առնվազն 30 հազար ձայն եմ տարել»: Հրանտ Բագրատյանին վրդովվեցրեց այս դիտարկումը, և նա հակադարձեց. «Պարոն Հակոբյան, որպես նախագահի թեկնածու հավաքել եմ 9%, շուրջ 37 հազար ձայն, ԱԺ նախագահի ընտրություններին 3 ձայն չի եղել: Հլը էս խոսակցությունը կգնա, սա էլ իմացեք: Էտեղից էտենց մի խոսեք»: Հետո էլ, երբ պատգամավորը պահանջեց, որ օրենքում հստակություն լինի, Հակոբյանը հակադարձեց. «Կա ՍԴ որոշում, որ յուրաքանչյուրը կարող է յուրովի մեկնաբանել: Երբ ՍԴ անդամը նստում է հեռուստացույցի մոտ, տասը րոպե ասում է մեկ բան, տասը րոպե հետո, մեկ այլ բան: Դուք ինձանի՞ց եք ուզում պատասխան»:

ՀՀԿ-ական պատգամավորի վերջին նկատառումից հետո ընդդիմադիր պատգամավորը հեգնեց. «Գուցե հանձնաժողով կազմենք, գնանք իրար հետ մի տեղ նստենք ու զանգենք ՍԴ, ասենք` ի՞նչ եք որոշել: Մարդիկ չգիտեն ի՞նչ անել»: Ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանն ասաց. «Ես շատ պարզ ասացի` մարդիկ, ովքեր հաշվել են, փոխանցել են, լավ են արել: Մարդիկ, ովքեր չեն հաշվել, չեն փոխանցել, էլի լավ են արել, մարդիկ, ովքեր հաշվել են, չեն փոխանցել, էլի լավ են արել: Այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև վերջնական որոշում կայացվի: Այս նախագիծը դրա համար ենք բերել: Հայերեն չե՞մ ասել, պարոն Բագրատյան»: ԱԺ նախագահն էլ շարունակեց կուսակցի ոճով ու ասաց. «Մենք բոլորս լավ ենք արել կամ լավ չենք արել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ