Այսօր կառավարության նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը խոսեց կառավարության նոր ծրագրի մասին` նկատելով, որ այն պետք է լինի իրատեսական և յուրաքանչյուր կառավարության անդամ պատասխանատու է դրա կատարման համար: «Եթե որևէ նախարար չի կատարի այն, մեր ճանապարհները կբաժանվեն»,- փաստեց վարչապետը:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր կառավարությանը ներկայացրեց նաև ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորման որոշումը: Այն վարչապետը համարեց հրատապ հարց, որպեսզի հետաձգումը չխաթարի ՊԵԿ-ի աշխատանքներին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ