ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հուլիսի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի ջրամատակարարումը

Հուլիսի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի ջրամատակարարումը
07.07.2014 | 17:47

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հովսեփ Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սևքարեցի Սաքոյի, Այգեկցու փողոցների, Կոմիտասի պողոտայի 3-50, Հրաչյա Քոչար փող. 9-ից բարձր համարների, Արամ Խաչատրյան 10-33, Վրացական 1-10, Սունդուկյան 23-27, Գյուլբենկյան 38, 38/1, 40, Փափազյան 17-ից բարձր համարների և 2-րդ նրբանցքի, Վաղարշյան 13-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ