Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ապրելու բանաձևը ոչ միայն ապրեցնում է, այլ նաև անմահացնում»

«Ապրելու բանաձևը ոչ միայն ապրեցնում է, այլ նաև անմահացնում»
07.11.2014 | 16:33

Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» մատենաշարը համալրվեց 7-րդ հատորով: Նոյեմբերի 7-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի՝ Արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիների կյանքն ու մարտական ուղին ներկայացնող «Ապրելու բանաձևը» մատենաշարի 7-րդ հատորի շնորհանդեսը։ Հատորում ամփոփված են Արցախյան գոյամարտում զոհված 110 ազատամարտիկի կենսագրություն և հուշեր նրանց մասին։

Հանրագիտարանային այս ուսումնասիրությունը հրատարակվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Մատենաշարի հեղինակը` Գոհար Մարտիկյանը, պատերազմի տարիներին ՀՀ ՊՆ N զորամասի, հատուկ նշանակության գնդի առաջին զոհի՝ Աշոտ Չախոյանի մայրն է։ Ներկայացնելով մատենաշարը` տիկին Մարտիկյանը նշեց. «Գիրքը արցախյան ազատամարտում սխրանք գործած և իրենց կյանքը զոհաբերած հերոսների մասին է: Յոթ հատորներից ոչ մեկը մյուսին չի կրկնում, քանի որ ամեն հերոս իր գործած սխրանքի պատմությունն ունի: Յոթերորդ հատորում ընդգրկված են բոլոր արցախցի հերոսները »:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, կարևորելով աշխատանքը, նշեց, որ սա լավագույն հնարավորությունն է ծանոթանալու բոլոր հերոսների կենսագրությանը: Այնուհետև շեշտեց. «Ապրելու բանաձևը ոչ միայն ապրեցնում է, այլ նաև անմահացնում: Աշխատանքում մենք նկատում ենք մայրություն, հայրենասիրություն, այն կրթական ու դաստիարակչական մի ամբողջ փաթեթ է: Հեղինակն իր այս աշխատանքով արժևորում է հերոսների կյանքը, իր վիշտը մի անկյունում թողած վերցնում նաև մյուսներինը, իր ստեղծած շուրջ ութ հարյուր կերպարներով կարողանում է ապրեցնել այդ հերոսներին, նրանց ընտանիքների համար արժեքավոր նյութ ստեղծել»:
Պարոն Ավագյանը հույս հայտնեց, որ ՀԵՀ-ը կանի հնարավորը աշխատանքները ավարտին հասցնելու համար: «Ապրելու բանաձևը» մատենաշարի 7-րդ հատորում ներկայացված է նաև Քարին տակի գյուղի հերոսների կենսագրությունը:
Քարին տակ գյուղի գյուղապետ Մխիթար Առուշանյանը հավաստիացրեց, որ «Ապրելու բանաձևը» նաև մեր ապագա սերունդներին կրթելու, դաստիարակելու է հայեցի ոգով»: Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանն էլ շեշտեց, թե «Գոհար Մարտիկյանը կարողացավ այն, ինչ վերջ էր, դարձնել սկիզբ»: Այնուհետև եզրափակեց. «Կարծես թե նա ուզեց, որ ոչ մի որդեկորույս մայր չմտածի, թե եկան, անցան այդ օրերը և մոռացվեցին»:
Նշենք, որ «Ապրելու բանաձև» մատենաշարում Գոհար Մարտիկյանն անդրադարձել է մոտ 800 հերոսի կենսագրության։

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ