Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Փորձագետները գնահատել են բուհերի բարելավման պլանների իրատեսականությունը

Փորձագետները գնահատել են բուհերի բարելավման պլանների իրատեսականությունը
17.11.2014 | 00:50

Փորձագետները ՈԱԱԿ են ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերի (բարելավման պլան) վերաբերյալ կարծիքները և գնահատականները: Փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերը գնահատվել են ըստ իրատեսական ու սահմանված ժամկետներում իրագործելի լինելու հանգամանքի:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Պետական կառավարման ակադեմիան, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Երևանի Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանը և Երևանի գյուղատնտեսական համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:
Հավատարմագրման դիմած բուհերը գործընթացի առաջին փուլում ինքնավերլուծություն էին ներկայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»: Զեկույցն ուսումնասիրելուց հետո կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ, որից հետո բուհերին ուղարկվեցին փորձագետների զեկույցները: Հաշվի առնելով փորձագետների մատնանշած խնդիրները և բարելավման ուղղությամբ խորհուրդները`բուհերից յուրաքանչյուրը կազմել է բարելավման պլան հստակ ժամանակացույցով: Փորձագետները ծանոթացել են բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերին ու գնահատել` հաշվի առնելով, թե որքանով են դրանք փոխկապակցված գործունեության ոլորտների համար ընտրված ռազմավարությունների և նպատակների հետ, որքանով է ապահովվում քայլերի տրամաբանական հաջորդականությունը, որքանով են տրամադրված ռեսուրսները բավարար խնդիրների լուծման համար, սահմանված են արդյոք պատասխանատուներ ամեն քայլի համար, արդյոք ծրագրերի իրագործման համար սահմանված ժամանակահատվածը իրատեսական է և այլն:
Ըստ հավատարմագրման կարգի` հաջորդ քայլը կլինի հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը` հիմնված փորձագետների զեկույցների և բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերի վրա:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ