Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Իսահակյանական խոսքը թարգմանչական արվեստում»

«Իսահակյանական խոսքը թարգմանչական արվեստում»
20.11.2014 | 15:52

Նոյեմբերի 21-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի կունենա «Իսահակյանական խոսքը թարգմանչական արվեստում» խորագիրը կրող միջոցառում: Կներկայացվեն Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» քնարական պոեմը՝ թարգմանված 10 լեզվով (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն, արաբերեն և վրացերեն) և «Լիլիթ» պատմվածքը՝ հունարեն տարբերակով։ Ընթացքում կներկայացվեն նաև Ավ․ Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված երգեր և հայկական ազգագրական պարեր։
Կազմակերպիչներ են` ԵՊԼՀ-ի եվրոպական և ասիական լեզուների ամբիոնը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը: Գրական-երաժշտական սույն միջոցառումը բնորոշվում է որպես լեզուների տոն։

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ