ԵԽ-ում Ռուս առաքելական եկեղեցու ներկայացուցչությունը կոչ է արել եվրոպական երկրներում պայքար սկսել քրիստոնյաների հալածանքների դեմ՝ նշված է ներկայացուցչության կոմյունիկեում:
Հունվարի 26-30-ին ԵԽԽՎ-ն քննարկելու է մոլդովացի պատգամավոր Վալերիու Գալեչիի զեկույցը և բանաձևը «Պայքարը անհանդուրժողականության ու դիսկրիմինացիայի դեմ Եվրոպայում, մասնավորապես քրիստոնյաների նկատմամբ» թեմայով: Կոմյունիկեն արձանագրում է, որ քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում իրենց աշխատավայրերում՝ նրանց մասին բացասական կարծրատիպերի տարածման պատճառով, բազում են վանդալիզմի ու եկեղեցիների սրբապղծության դեպքերը: Զեկույցում նշվում են օրինակներ, որ միասեռական ամուսնությունները գրանցելուց հրաժարված պաշտոնյաները ազատվել են աշխատանքից՝ կարգապահական կոպիտ խախտման համար: Փաստաթղթում հավաքված են տեղեկություններ, երբ քրիստոնյաները ձերբակալվել ու դատապարտվել են իրենց կրոնական հայացքների համար կամ խախտվել է նրանց հավաքների ազատության իրավունքը: Կաթոլիկ մի քանի քահանաների ներկայացվել են օրինախախտության մեղադրանքներ, որը արգելում է «թշնամանքի լեզուն», երբ նրանք քարոզել են քրիստոնեական վարդապետության հիմնարար արժեքները, 2013-ին Օքսֆորդի քոլեջը արգելել է քրիստոնեական կոնֆերանսը, որտեղ ասվելու էր, որ ամուսնություն հնարավոր է միայն տղամարդու և կնոջ միջև: Հեղինակների կարծիքով՝ տարբեր երկրների օրենսդրության մեջ այս սողանցքները թույլ են տալիս իրավապահ մարմինների ջանադիր աշխատողներին խեղդել հասարակական քննարկումները նման թեմաներով: