Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Դպրոցներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից». Ա. Աշոտյան

«Դպրոցներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից». Ա. Աշոտյան
14.04.2015 | 22:10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Հուշ երեկոն կրել է ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների «Հիշում և պահանջում ենք» խորագիրը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանու անդամներ, հայտնի մշակույթի գործիչներ, աշակերտներ և ծնողներ:

Ցերեկույթից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է, որ հանրապետության դպրոցներում ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից և շարունակվելու են մինչև դեկտեմբեր. « Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցյալ շաբաթ դպրոցականները պատրաստեցին անմոռուկներ: Դրանք փոխանցվելու են միջոցառումներն համակարգող պետական հանձնաժողովին, որպեսզի բաժանվեն ապրիլի 24-ին Երևան այցելած հյուրերին: Ծրագրով ավագ դպրոցներում նախատեսված են նաև բաց դասեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը: Մինչև տարվա վերջ կկազմակերպվեն նաև շարադրությունների և նկարչական մրցույթներ, ինչպես նաև գեղարվեստական հուշ-երեկոներ: Նման միջոցառումները հաշվետվության նպատակով չեն արվում, դրանք ունեն դաստիարակչական նշանակություն և առաջին հերթին դպրոցականների համար են: Վստահ եմ՝ բեմից իրենց բաժին ընկած հատվածն արտասանող երեխաները նույն տողերը հիշելու են նաև կյանքի հասուն տարիներին՝ այն գիտակցմամբ, որ իրենք եղել են պետական միջոցառումների մի մասնիկը»,- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ տարվա ընթացքում այցելություններ են լինելու նաև այլ դպրոցներ:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ