Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լրացուցիչ տեղեր են հատկացվել այս տարվա դիմորդներին

Լրացուցիչ տեղեր են հատկացվել այս տարվա դիմորդներին
08.07.2015 | 12:52

Այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ լրացուցիչ տեղեր են հատկացվել այս տարվա դիմորդներին, այդ թվում՝ 15 պետական պատվերի տեղ՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանաի մասնաճյուղին:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին հատկացվել է 10 անվճար տեղ:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ