Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մանկավարժական բուհերն ի սկզբանե պետք է ներդնեն ներառական կրթության համակարգ»

«Մանկավարժական բուհերն ի սկզբանե պետք է ներդնեն ներառական կրթության համակարգ»
01.10.2015 | 15:43

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ներառական կրթության խնդիրը վերջերս կրկին հանրային քննարկումների օրակարգ է մտել. «Մեր նպատակն է այնպես անել, որպեսզի ներառական կրթությունը համապատասխանի յուրաքանչյուր երեխայի իրավունքին:

Նախապատրաստել ենք գործողությունների ազգային ծրագիր, համաձայն որի՝ 2025 թ. Հայաստանի բոլոր դպրոցները պետք է ունենան ներառական կրթություն կազմակերպելու կարողություն: Պետությունը այսպիսի քաղաքական կամք է դրսևորել և որևէ ֆինանսական կամ կազմակերպական խնդիր խոչընդոտ չի կարող հանդիսանալ, մեր խնդիրները ունեցող երեխաների ապագայի համար: Կրթությունն է այն բացառիկ գործիքը, որի միջոցով հնարավոր է հազարավոր երեխաների հասարակություն վերադարձնել որպես լիարժեք մարդ: Կրթությունն այն բանալին է, որը կարող է դուռ բացել դեպի ավելի լավ ապագա այդ երեխաների համար»,- նշել է նախարարը և հավելել, որ ներառական կրթություն ստացող յուրաքանչյուր երեխայի հաջողությունը հավելյալ ուժ է՝ հավատալու այս կարևոր բարեփոխման հաջողությանը:
Նախարարի խոսքով, համընդհանուր ներառականության գաղափարախոսությունը և բարեփոխումը ողջ հասարակությանն է անհրաժեշտ. «Դա նախևառաջ մեզ է հարկավոր, քան այն երեխաներին, ովքեր դառնալու են այդ բարեփոխման ուղղակի շահառուները: Այն բարոյահահոգեբանական փոփոխությունները, որոնք անդառնալիորեն կատարվում են համընդհանուր ներառականության անցմամբ, նախևառաջ բարիացնում է հասարակությանը: Միայն ֆորմալ իմաստով է այդ համակարգը կոչված երեխային հասարակություն վերադարձնելու համար, բովանդակային իմաստով ներառական կրթության համակարգը բոլոր մարդկանց ավելի բարի ու համերաշխ դարձնելու արդյունավետ գործիքներից մեկն է: Համընդհանուր ներառականության բարեփոխումը հնարավոր չէ իրականացնել առանց հանրային աջակցության, որը մենք այսօր զգում ենք ՀԿ-ների ու ԶԼՄ-ների մեկնաբանություններից: Մենք զգում ենք հանրային կառույցների, ծնողական հանրույթի, քաղաքացիական ինստիտուտների աջակցությունը»,- շեշտել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ ռեֆորմի հաջողվածության կարևոր պայմանը մանկավարժական կրթության զարգացումն է: Նախարարն ընդգծել է, որ մանկավարժական ուղղվածության բուհերն ի սկզբանե պետք է ներդնեն ներառական կրթության համակարգ և պատրաստեն հենց այդ ուղղությամբ մասնագետներ:
Գիտաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը, միջազգային կառույցների, օտարերկրյա դեսպանատների, հանրային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ և օտարերկրյա հյուրեր:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ