Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ կհյուրընկալվեն Հայաստանում և դասախոսություններ կկարդան

Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ կհյուրընկալվեն Հայաստանում և դասախոսություններ կկարդան
08.02.2016 | 15:05

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2016 թվականի ապրիլի 11-16-ը կազմակերպում է բացառիկ միջոցառում. հյուրընկալվելու են հինգ նոբելյան մրցանակակիրներ մեկ հարկի տակ:

Երեք օր անընդմեջ նրանք հանդես կգան հանրային և մասնագիտական դասախոսություններով, որոնք նպատակ ունեն ներկայացնելու նոբելյան մրցանակակիրների կողմից առաջ քաշված հայտնագործությունները և մասնագիտական դաշտում ունեցած գիտական ձեռքբերումներն ու բացառիկ հաջողությունները:
Սա աննախադեպ հնարավորություն է տեսնելու և լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձել արժանի՝ նոբելյան ժառանգության: Սա նաև գիտական երկխոսություն ու մտերմիկ զրույցի հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև:
Երևանում դասախոսություններով հանդես գալու համար իրենց համաձայնությունն են տվել կենսաբաններ Աարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, քիմիկոս և ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):

Դիտվել է՝ 2454

Մեկնաբանություններ