Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանն ուժեղացրել է նախկին սատելիտների վերահսկողությունը

Ռուսաստանն ուժեղացրել է նախկին սատելիտների վերահսկողությունը
16.04.2016 | 19:42

Լեռնային Ղարաբաղից բացի, Ռուսաստանը ժառանգել է ևս երեք սառեցված հակամարտություններ իր սահմանների վրա՝ Մերձդնեստրը, Հարավային Օսիան և Աբխազիան, շուտով կավելանա չորրորդը Դոնբասում՝ գրում Le Figaro-ն: Անկախության նրանց ձգտումը արթնացավ գորբաչովյան վերակառուցման ժամանակ, այն տարածքներում, որոնք չէին ցանկանում մնալ Ստալինի նկարած սահմանների մեջ, որի նպատակն էր ազգայնական նկրտումները ջարդելը: ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի հետո ինքնահռչակ հանրապետություններից ոչ մեկը համաշխարհային ասպարեզում ճանաչված չէ և յուրաքանչյուրը հարևանների հետ թաքնված պատերազմի մեջ է: Ավելին՝ ինքնիշխանությունը, որին հավատալ էր փորձում պարտադրել Կրեմլը, պարզվեց՝ ֆիկցիա է: Ռազմական ներկայությունը այդ գոտիներում Մոսկվային թույլ է տալիս պահպանել բուֆերային ազդեցության գոտի Եվրամիության հետ իր սահմաններին: Այս սառեցված հակամարտությունները, կարծես, «պատահաբար» վերաբերում են այն երկրներին, որ ձգտում են Եվրամիության հետ մերձեցման՝ նշում է Կովկասում աշխատող եվրոպացի մի դիվանագետ: «Արևմուտքում ընդունված է այդ կոնֆլիկտների համար մեղադրել Ռուսաստանին, թեպետ հաճախ նրանք հետևանք են տեղական իշխանության ապաշնորհության»՝ կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Մինչև այսօր ռուս և արևմտյան միջնորդները չեն կարողացել երկարաժամկետ քաղաքական լուծումներ գտնել այդ կոնֆլիկտների համար: Եվրամիությունն արդեն չափավորել է իր հավակնություններն այս տարածքներում և մտահոգ է հրադադարի պահպանմամբ նախ և առաջ, նույնիսկ նոր տարածքային զավթումները, ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան, ընդունելու գնով, որով մշտապես զբաղվում են ռուսական իշխանությունները:
Պիեռ ԱՎՐԻԼ, Le Figaro


Հ.Գ. Կոնստանտին Զատուլինը, իհարկե, ճիշտ է՝ մի վերապահումով՝ տեղական իշխանությունները կարող էին հարցերը տեղում լուծել, եթե չլինեին կայսերական շահերը: Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի իր առանձնահատկությունները և հնարավոր չէ ընդհանուր լուծումներ գտնել, բայց դա կոնֆլիկտների տերերի մեղքը չէ: Օրեցօր ակնհայտ է դառնում, որ միջազգային ընդունված նորմերը, որոնք կանոնակարգում են միջպետական հարաբերությունները և ազգերի փոխհարաբերությունները, հետ են մնացել ժամանակից ու այլևս ի զորու չեն համարժեք լուծումներ գտնել ստեղծված ու ստեղծվող նոր իրողություններին: Կայացած ժողովրդավարությունների դեպքում հարցերը լուծվում են հանրաքվեներով (ինչպես Շոտլանդիայում եղավ), չկայացած ժողովրդավարությունների դեպքում կրակում են միմյանց վրա: Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է միջպետական հարաբերություններին, ազգերի ինքնորոշման սկզբունքը գործում է պետության ներսում: Միջազգային իրավաքաղաքական մտքի ժամանակի պահանջներից հետ մնալն է նաև սառեցված կոնֆլիկտների գոյության պատճառը: Աշխարհը պատրաստ չէ ընդունել ակնհայտը՝ կառչելով հին պատկերացումներից, որոնց ընտելացել է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ