Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Թուրքիան դիվանագիտական շախմատ է խաղում»

«Թուրքիան դիվանագիտական շախմատ է խաղում»
29.06.2016 | 23:00

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը կարճ ժամանակ անց հաջորդեցին թուրքերի Ռուսաստանի հետ հաշտվելու ջանքերը: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մոսկվայից ներողություն է խնդրել 2015-ի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու համար: Ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ դիվանագիտական քայլեր է Թուրքիան անում, գրում է Ջոնաթան Մարկուսը BBC-ի կայքում: Վերջին տարիներին Թուրքիայի դիվանագիտական դիրքերը կտրուկ թուլացել են տարածաշրջանում: Դեռևս արտգործնախարար և վարչապետ դառնալուց առաջ Ահմեդ Դավութօղլուն նրան ցույց էր տալիս Թուրքիայի արտաքին քաղաքականության նախագիծը, որի համաձայն երկրի տնտեսությունը կտրուկ աճ էր գրանցելու բոլոր հարևանների հետ «զրո խնդրի» դիվանագիտություն վարելու շնորհիվ: Միջին Արևելքի անհանգիստ տարածաշրջանում դա չափազանց լավ էր հնչում իրականություն լինելու համար:


Թուրքիան ակտիվ հանդես էր գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալու օգտին և այդ նպատակի համար մի շարք խմբեր էր զինում և ֆինանսավորում: Նրա այս գործողությունները լարվածություն են առաջացրել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, որն այլևս չունի տարածաշրջանում իր վաղեմի կշիռը և ամեն դեպքում ավելի առաջնահերթ է համարում «Իսլամական պետության» դեմ պատերազմը, քան նախագահ Ասադի հեռացումը: Վաշինգտոնի աջակցությունը քրդական ուժերին, որոնք ԻՊ-ի դեմ ամենաարդյունավետն են պայքարում, Անկարայում ահազանգ առաջացրեց: Սիրիայի վրա կենտրոնացած քաղաքականությունից Թուրքիան այժմ փոփոխում է իր մոտեցումը՝ շեշտը դնելով քրդական քաղաքական հավակնությունները զսպելու վրա: Եթե Թուրքիան ցանկանում է ազդել իրադարձությունների վրա, նրան ընկերներ են հարկավոր, այդ պատճառով էլ փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որն Ասադի հիմնական աջակիցն է, նաև՝ Իսրայելի հետ:

Այս տեսանկյունից կարելի է Անկարայից հարաբերությունները կարգավորելու քայլեր ակնկալել նաև այլ կարևոր տարածաշրջանային խաղացողների հետ, ինչպիսին Եգիպտոսն է: Միջին Արևելքը քաոսի մեջ է և դեռ մոտ ապագայում կմնա այդ վիճակում: Գլխավոր խաղացողներ են մնում ոչ արաբական երկրները: Եվ Իսրայելը, և Թուրքիան զգուշանում են տարածաշրջանում Իրանի ձգտումներից: Սիրիական ճգնաժամը միայն ուժեղացրել է Թեհրանի դերը: Նրանք երկուսն էլ փորձում են շահել Մոսկվայի բարեհաճությունը, քանի որ սիրիական ճգնաժամը տարածաշրջանում մեծացրել է Ռուսաստանի դերը՝ Վաշինգտոնի մոտեցումների նկատմամբ անվստահության ավելացման հետ մեկտեղ:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ