Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

ՈՒմ դեմ և ինչպես են գործում աղանդավորները

ՈՒմ դեմ և ինչպես են գործում  աղանդավորները
29.07.2016 | 00:03

Ով անարգում է Ինձ և Իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է. այն խոսքը, որ Ես խոսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը (Հովհ.13.48):
Քրիստոնեության Սուրբ գիրքը Աստվածաշունչն է՝ Աստծո Խոսքը: Սուրբ եկեղեցին քարոզում է Աստծո խոսքը՝ պահպանելով կենդանի Աստծո և հավատացյալի միջև կապը:


Սուրբ գիրքը և նրա մեկնությունները կազմում են սրբազան ավանդությունը, որը անփոփոխ կերպով փոխանցվում է սերնդեսերունդ և ապահովում Հայտնության շարունակականությունը: Աղանդներն առաջացան այն մարդկանց կողմից, որոնց այս կամ այն կերպ չէին գոհացնում սուրբգրային ճշմարտությունները, և բոլորը սկսեցին խմբագրել կամ կամայականորեն մեկնաբանել դրանք: Այդպես են վարվում բոլոր աղանդներն անխտիր, այդ թվում՝ բողոքականները՝ իրենց բոլոր հարանմանություններով:

Եկեղեցին իր դավանաբանական հիմնաքարը դրեց՝ դրա տակ ճզմելով բոլոր աղանդավորներին իրենց գաղափարներով: Սուրբ Եկեղեցու հայրերը աստվածաշնչյան ճշմարտությունները գոհար առ գոհար պեղեցին և մատուցեցին հասարակ ժողովրդին, սակայն գտնվեցին մարդիկ, որ մերժեցին այդ գանձը, համաձայն այն խոսքի, թե. «Ձեր սրբությունը մի տվեք շներին և ձեր մարգարիտները մի գցեք խոզերի առաջ, որպեսզի չկոխոտեն և, հետ դառնալով, չպատառոտեն ձեզ», քանզի «շունը դառնում է դեպի իր փսխածը, և լվացված խոզը վերստին թավալվում է տիղմի մեջ» (Մատթ. 7.6): Բոլոր աղանդներն ունեն հնչեղ անուններ, և դրանց հետևորդները իրենց քրիստոնյա են համարում, թեև Քրիստոսին դավանում են լավագույն դեպքում որպես աշխարհում երբևէ ապրած ամենալավ մարդ, մեծ մարգարե, հրեշտակ կամ Հորից ստորադաս Որդի: Մինչև բողոքականները եկեղեցու ծոցում առաջացած աղանդները չէին կոչվում եկեղեցի: Բողոքական բարենորոգիչները, համարելով, որ իրենք կաթոլիկ եկեղեցին բարեփոխել են, իրենց կոչեցին բողոքական եկեղեցի, այսպես և հետագա հարանմանությունները, քանզի այդ «եկեղեցին» դեռ առաջին տարիներին երեք մասի էր բաժանված: Բայց հենց «բողոքական» անունը արդեն անհարիր է հնազանդության վրա հիմնված եկեղեցուն: Աղանդները, ինչևէ, մեծ տարածում են ստանում այն մարդկանց հաշվին, ովքեր կյանքում նախընտրում են ավելի շատ իրենց ականջներին հաճելի բաներ լսել, քան թե ճշմարտությունը Աստծո, մարդու և կյանքի մասին: Աղանդները Սուրբ գրքից վերցնում են այն, ինչ իրենց ձեռնտու է, իսկ մնացյալը խմբագրում կամ ջնջում են: Սուրբ գրքից նրանք ընդունում են. 1. տասանորդի գաղափարը, 2. Սուրբ Հոգու շնորհներից՝ լեզվախոսությունը, բժշկությունը, թեև դարձյալ բավականին հեռացած իրենց բուն բովանդակությունից, սխալ մեկնաբանված: Այս կամ այն չափով, բայց անպայմանորեն մերժում են եկեղեցու խորհուրդները, Սուրբ երրորդության գաղափարը, Քրիստոսի Աստվածությունը և Հոր հետ հավասարությունը, Խաչի քարոզությունը:

Աղանդների հիմնադիրները մերժում են Սուրբ գիրքն իր ամբողջության մեջ, քանզի այն այդ տեսքով ու բովանդակությամբ խոչընդոտում է իրենց ոչ այնքան ազնիվ նպատակներին և պատռում է իրենց բուն հիմնադրի, առաջնորդի ու հրամանատարի դեմքը: Աղանդների գաղափարները կեղծում են ճշմարտությունը, շեղում են փրկության ճանապարհից և դա անում են շատ անմարդկային կերպով: Այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե ինչ է ասում Սբ գիրքը վիճելի հարցերի շուրջ: Պողոս առաքյալը իր թղթերում շատ մանրակրկտորեն խոսում է Հոգու շնորհների մասին և ճշմարտության լույսի տակ բացահայտում է մերօրյա լեզվախոսության և բժշկությունների ջատագովների բուն էությունը. Եկեղեցին դավանում է Հայր, Որդի և Սուրբ Հոգի, Սուրբ երրորդություն Աստծուն: Աղանդները Որդուն և Հոգուն ստորադասում են Հորը, իսկ խարիզմատիկ ուղղությունները Հոգուն գերադասում են Հորից և Որդուց, թեև խորքի մեջ նրանք Սուրբ Հոգուն ևս չեն ընդունում, քանզի նրանք այլ հոգով են մկրտվում և առաջնորդվում: Սակայն Աստծո Խոսքը շատ հստակ ասում է, որ Որդուն չընդունողը Հորը ևս չի ընդունում, քանզի միայն Որդին է, որ ճանաչում է Հորը և Նրան բացահայտում է մարդկանց (Հովհ. 25-26): Որդուն արհամարհելով՝ իրենց «եկեղեցի» հորջորջող աղանդները մերժում են Սուրբ հաղորդության խորհուրդը. նրանց համար հացն ու գինին ուղղակի հիշատակությունն են վերջին ընթրիքի և ոչինչ չեն փոխում հավատացյալի կյանքում, այնինչ Տերը ինքը հստակ ասում է, որ հացն ու գինին, որ բաշխվում են «ի քավություն և ի թողություն մեղաց» Իր իրական Մարմինն ու Արյունն են (Հովհ. 6;53-63): Աղանդները Սուրբ գրքից անվերապահորեն ընդունում են տասանորդի գաղափարը: Այդ օրենքը Աստված հաստատեց Հին ուխտում՝ հրահանգելով, որ քահանաները չունենան սեփական կալվածք և ստացվածք, այլ պետք է ապրեն տասանորդի՝ ժողովրդի կամավոր տուրքի հաշվին (Թվ.18.21-24): Նոր ուխտում Հիսուս չի մերժում տասանորդի կարևորությունը, ինչպես նաև ողորմությունը (Մատթ. 23.23): Այսօր աղանդների վայ-«քահանաները» կամ «երեցները» տասանորդի անվան տակ ուղղակի թալանում են իրենց հետևորդներին՝ շատ դեպքերում նրանց զրկելով ողջ ունեցվածքից: Այսինքն, եթե Աստված ի սկզբանե տասանորդը սահմանեց, որպեսզի մարդիկ, իրենց ստացվածքից Տիրոջը ընծայաբերելով, օրհնվեն և շնորհներ ստանան Նրանից և բազմապատկեն իրենց ունեցվածքը, ապա աղանդների դեպքում ճիշտ հակառակն է. աղանդները որսում են մարդկանց հոգիները ի կորուստ, կտրում են նրանց Աստծո օրհնությունից և շնորհից, իսկ վերջում մատնում թշվառության։


Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ