Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նկարվեցին երկուսով՝ երրորդի համա՞ր

Նկարվեցին երկուսով՝ երրորդի համա՞ր
06.09.2016 | 09:58

G 20-ի սամմիթում Չինաստանում ուշադրությունն իր վրա բևեռեց Էրդողանի ու Պուտինի սիրալիր զրույցը խմբային լուսանկարման ժամանակ: Նրանք խոսում էին իրար հետ, իսկ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս Սիսին, որ կանգնած էր նրանց հետևում, լսում էր խոսակցությունը: Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվող G20-ը սկսվեց ժամանած հյուրերի ողջույնի արարողությունից ու խմբային լուսանկարից: Մինչև սամմիթը սկսվելը ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը հանդիպեց նախագահ Էրդողանին՝ մյուս ղեկավարների հետ: Նախագահ Էրդողանը մյուսների հետ մասնակցեց «Տնտեսական քաղաքականության կոորդինացման ամրապնդումը և աճի նոր ճանապարհը» թեմայով քննարկմանը: Ինչի՞ մասին էին խոսում Պուտինն ու Էրդողանը՝ այդպես էլ չպարզվեց, բայց այդ կադրերը մտածել են տալիս, որ սպասվում է նոր նախաձեռնություն Եգիպտոսի առնչությամբ: Թուրքիան վարչապետ Բինալի Յիլդիրիմի գլխավորությամբ նոր կառավարության օրոք իրար հետևից արտաքին քաղաքականության մի շարք նախաձեռնությունների մասին հայտարարեց: Իսրայելից հետո Թուրքիան հալեցրեց սառույցը Ռուսաստանի հետ հարաբերություններում, իսկ վերջերս սկսեց դրական ազդանշաններ հղել Սիրիա ու Եգիպտոս: Մի քանի օր առաջ վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարեց. «Մենք նաև զբաղվում ենք Եգիպտոսի ու Սիրիայի հետ հարաբերությունների նորմալացմամբ: Թուրքիան ակտիվորեն աշխատում է արտաքին քաղաքականության ասպարեզում հարաբերությունների բարելավմամբ»:
Sözcü, Թուրքիա


Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի աներ Եգիպտոսի նախագահը՝ թողներ-հեռանա՞ր, որ չլսեր՝ ինչ են խոսում Պուտինն ու Էրդողանը, ռուսերե՞ն, թուրքերե՞ն, անգլերե՞ն, չինարե՞ն էին նրանք խոսում: Արաբերե՞ն: Իսկ եթե նրանց թիկունքում լիներ ոչ թե Եգիպտոսի նախագահը, այլ՝ Կանադայի վարչապետը, թուրք լրագրողները եզրակացնելու էին, որ Թուրքիան բարելավում է հարաբերությունները Կանադայի՞ հետ: Եվ, այնուամենայնիվ, Անկարան իսկապես ստիպված է դուրս գալ մեկուսացումից՝ փոխելով արտաքին քաղաքականությունը և հերթով շտկել հարևանների հետ հարաբերությունները: Հարց է, թե ինչպե՞ս: Եվ՝ բոլո՞ր հարևանների: Նախորդ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է հայտարարվել արտաքին քաղաքականության բոլոր ձախողումների մեղավոր, թեպետ նրա վարչապետության օրոք, ինչպես ներկա վարչապետի, հակառակ խորհրդարանական կառավարման տրամաբանության, երկիրը ղեկավարում է նախագահ Էրդողանը, բայց Էրդողանը ոչ մի հարցում ու երբեք չի կարող սխալվել: Քավության նոխազների որոնումը Թուրքիայում շարունակվելու է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ