ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Վրաստանում

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Վրաստանում
13.09.2016 | 16:52

Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը կգտնվի Վրաստանում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ, մասնավորապես, կքննարկվեն երկու երկրների կրթական

համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախատեսվում են նաև միջգերատեսչական համաձայնագրի շրջանակներում գործուղված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ուսանողների հիմնախնդիրներին վերաբերող հարցերի քննարկում:

Այցի օրակարգում են Ջավախքի հայերենով ուսուցմամբ դպրոցներին վերաբերող հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետ կազմակերպում, որպես հումանիտար օգնություն` դասագրքերի, ուսումնամեթոդական և դպրոցական գրադարանային գրականության տրամադրում: Կողմերը կքննարկեն նաև երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման մեխանիզմները:

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ