Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընտրությունները Վրաստանում. Մրցակցություն ու նիհիլիզմ-2. Վրաստանի էվոլյուցիան

Ընտրությունները Վրաստանում. Մրցակցություն ու նիհիլիզմ-2. Վրաստանի էվոլյուցիան
28.09.2016 | 09:02

(առաջին մասը՝ այստեղ)

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ստեղծած «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանը», «Հանրապետական կուսակցությունը», «Ազգային ֆորումը», նախկին վարչապետ Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատները», որ 2012-ի ընտրություններում միավորված էին «Վրացական երազանք» կոալիցիայում, այս ընտրություններին մասնակցում են իբրև անկախ քաղաքական ուժեր:

Իշխող կուսակցության գլխավոր մրցակիցը, քաղաքագետների գնահատականով, հավանաբար նորից կլինի «Միասնական ազգային շարժումը», որ ընտրություններին մասնակցում է նվազ հայտնի «Եվրոպական Վրաստանի» հետ դաշինքով: Քաղաքագետների կարծիքով՝ ընտրություններում նշանակալից առավելությամբ հաղթելը և խորհրդարանում մեծամասնություն ստանալը բարդ է լինելու նաև իշխող կուսակցության համար: Մեծ է նորընտիր խորհրդարանում կոալիցիայի ստեղծման հավանականությունը, որ նոր էջ կդառնա Վրաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին:

«Վրաստանը հիմա անցնում է այն ճանապարհը, որ բալթյան երկրներն անցել են 1990-ականներին՝ խորհրդարանական ժողովրդավարության և կոալիցիոն կառավարության ստեղծում,- ասում է Հասարակական գործերի վրացական ինստիտուտի իրավունքի ու քաղաքականության դպրոցի դեկան Բակուր Կվաշիլավան:- Այսօր շանս կա, որ առաջին անգամ հաղթող կուսակցությունը մեծամասնություն չի ստանա, որը թույլ է տալիս միայնակ կառավարություն ձևավորել»:


Այս ընտրություններին մասնակցում են կուսակցություններ, որ հոռետեսական վերաբերմունք ունեն դեպի ՆԱՏՕ Վրաստանի ձգտումներին՝ խոստանալով բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Քաղաքագետների գնահատականով՝ Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը նվազ հավանական է՝ հիմնական քաղաքական ուժերը և բնակչության բացարձակ մեծամասնությունը աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը: Ընտրությունների արդյունքները կհաստատեն, որ բնակչության մեծամասնությունը չի կիսում ռուսամետ տրամադրությունները՝ կարծում է Կվաշիլավան:


«Որ այդ կուսակցությունները հնարավորություն կունենան մասնակցելու ընտրություններին հավասար պայմաններում, պայմանով, որ նրանց ֆինանսավորումը համապատասխանի մեր օրենսդրությանը, ես համարում եմ սովորական ու դրական երևույթ՝ դա ցույց կտա հասարակությանը և հենց այդ կուսակցություններին, որ նրանց աջակցությունը միասին վերցրած կազմում է մոտ 15 %», - ասում է Կվաշիլավան:
Նինա ԱԽՄԵՏԵԼԻ, BBC


Հ.Գ. Առայժմ վրացիները դեբատներում բաժակներ են նետում միմյանց վրա՝ չբավարարվելով քաղաքական փաստարկներով: Դա ևս ժողովրդավարության դրսևորում է՝ բաժակների ազատ թռիչքի մասով: Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է և նոր կառավարության ձևավորումը կարևոր է որքան վրացիների, նույնքան մեզ համար, որ դեպի մեծ աշխարհ ցամաքային երկու ճանապարհ ունենք՝ Վրաստանով ու Իրանով: Վրաստանի հետ հարաբերությունները գերակայություն պիտի ունենան ոչ միայն աշխարհին հարաբերվելու՝ ներմուծման ու արտահանման հնարավորությունների պահպանման ու ընդլայնման առումով: Տարածաշրջանի տնտեսական ծրագրերին Հայաստանի մասնակցությունը պայմանավորված է նաև Վրաստանի դիրքորոշումով: Ի վերջո, հայ օլիգարխների բիզնեսների մեծ մասն էլ հարևան պետությունում է:

(շարունակելի)
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ