Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բեռլուսկոնին և Թրամփը

Բեռլուսկոնին և Թրամփը
14.11.2016 | 11:07

Ամբողջ շաբաթ իտալական մամուլն ու սոցցանցերը ակտիվորեն քննարկում էին Դոնալդ Թրամփի ու Սիլվիո Բեռլուսկոնիի նմանությունը: Քննարկումն ի սկզբանե երգիծական էր: Պատասխանելով Corriere della Sera-ի հարցերին՝ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին՝ նախընտրեց կենտրոնանալ իր ու Թրամփի կենսագրության նմանության վրա:
«Որոշ ակնհայտ նմանություններ կան, թեպետ իմ ձեռնարկատիրության պատմությունը խիստ տարբերվում է Թրամփի պատմությունից, ում ես երբեք չեմ հանդիպել»՝ ասել է Սիլվիո Բեռլուսկոնին Corriere della Sera-ին տված հարցազրույցում:


Դոնալդ Թրամփն ու Սիլվիո Բեռլուսկոնին հասցրել են ստեղծել ու գլխավորել բիզնես-կայսրություններ, որ հետո նրանց թույլ է տվել ինքնուրույն ֆինանսավորել իրենց նախընտրական արշավները: Իտալացի երգիծաբանները արձանագրում են, որ երկուսն էլ կատարելապես տիրապետում են պոպուլիզմի հնարքներին: Երկու քաղաքական գործիչներին նմանությանը վերաբերող կատակների մեծ մասը նրանց պահվածքի ու բանավիճելու ձևերի մասին էր: Թրամփի ու Բեռլուսկոնիի մասին տեսահոլովակներից մեկը, որ Նեապոլի երգիծական The Jackal ընկերությունն էր հավաքել, հատկապես մեծ արձագանք ունեցավ սոցցանցերում:


«Ամերիկացիներ, դուք ընտրել եք Դոնալդ Թրամփին, բարի գալուստ Բեռլուսկոնիի աշխարհ»՝ ասում է տեսահոլովակն ու ներկայացնում Բեռլուսկոնիի արտահայտությունները սեքսի մասին, կոպիտ քաղաքական հայտարարությունները, հավարտ հեղինակները զգուշացնում են. «Թրամփի ու Բեռլուսկոնիի միակ տարբերությունը, որ Թրամփն ունի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կոդերը»: Իտալիայի սոցցանցերում անցած շաբաթ հատկապես հանրաճանաչ էր #Trumposconi հեշտեգը, որով օգտատերերը նշում էին Իտալիայի նախկին վարչապետին և ԱՄՆ ապագա նախագահին վերաբերող կատակները:
BBC


Հ.Գ. Իտալացիները, իհարկե, առաջինը ուշադրություն են դարձրել Սիլվիո Բեռլուսկոնիի և Դոնալդ Թրամփի արտաքին նմանությանը, հետո են անցել նրանց քաղաքական նմանություններին: Հետաքրքիր է՝ նույնը կլինի՞ քաղաքական ճակատագիրը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ