2017-ը հաջող է լինելու կենդանակերպի բոլոր նշանների համար՝ լինելով Վեներայի հովանավորության տակ՝ ասել է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
«Այս տարի հաղթող Վեներայի տարի է լինելու: Վեներայի հաղթական գործունեությունը կսկսվի 2017-ի մարտի 21-ից և կավարտվի 2018 թ. մարտի 21-ին: Հունվարի 28-ից լիազորությունները կստանձնի կարմիր հրե աքաղաղը»,- ասել է նա:
Խոյ
Խոյերի համար տարին հարուստ է անակնկալներով և նոր նախաձեռնություններով: Պլանների հաջող իրականացման համար անհրաժեշտ է ապավինել ներքին բնազդին և ինտուիցիային: Տարին թեև հաջողակ է, սակայն անհրաժեշտ է մեծ էներգիա՝ լիարժեք հաջողության հասնելու, և կամք՝ նոր ուղիներ հարթելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար:
Ցուլ
2017-ը ցուլերի համար հաղթանակի տարի է լինելու: Ռիսկն ու գործողությունների արագությունը կտան սպասված արդյունքը, ձեզ կլիցքավորեն կենսունակությամբ և լավատեսությամբ: Անհրաժեշտ է խանդավառությամբ իրականացնել վաղեմի մտադրությունները: Կլուծվեն ցուլերի առողջական և ընտանեկան խնդիրները: Նոր նախաձեռնություններն ու կարգավիճակի փոփոխությունը շատ կարևոր են ամբողջ տարին: Այդպիսի փոփոխություները ցուլերի հաջողության և բարգավաճման բանալին են:
Երկվորյակ
Երջանիկ տարի է երկվորյակների համար: Կշարունակվեն նախորդ տարի սկսված հաջողությունները, կարիերայի զարգացման շատ հնարավորություններ կընձեռվեն, պետք է աչալուրջ լինել և ժամանակին որսալ հաջողությունը: Տարվա ընթացքում ստիպված կլինեք հաղթահարել խոչընդոտներ, որոնք ձեզ միայն կամրապնդեն և կդարձնեն անպարտելի: Ճանապարհորդությունները և հոգևոր աճի փնտրտուքը լիովին բարենպաստ են:
Խեցգետին
Խեցգետինները կմտնեն իրենց կյանքի և անձի իմաստավորման նոր փուլ: Տարին հաջողակ է: Խեցգետինները գտնվելու են տիեզերական բարձր հովանու ներքո: Ջերմություն և հարմարավետություն պետք է ստեղծեն իրենց, իրենց ընկերների և հարազատների համար:
Առյուծ
Առյուծների հաջողությունը շարունակվում է: Տարին հաջողակ է նոր միության և գործնական փոփոխությունների համար: Գործելու և ստեղծագործելու լիակատար ազատություն կա: Նոր ուղիներ հարթելու տարի է:
Կույս
Կույսերը կհաղթահարեն բազմաթիվ դժվարություններ և ի վերջո կստեղծեն այն երջանկությունը, որին երկար պատրաստվել են: Պետք է շատ զգոն լինել բառերի և գործողությունների նկատմամբ, սխալ հասկացված լինելու վտանգ կա:
Կշեռք
Կշեռքները կդրսևորեն իրենց ազատ և անկախ որակները: Նոր փոփոխություններ, ուղիներ և հնարավորություններ են սպասվում: Դուք կարող եք ստեղծել այն ամենը, ինչ ցանկանում եք՝ միայն ամուր կամքի և ստեղծագործական ազատության շնորհիվ: Կայուն և բեղմնավոր տարի է սպասվում: Փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում: Կարող եք վերադառնալ որոշ կիսատ թողած գործերի, լուծել անձնական կյանքի դժվարությունները և զգալ իրական սիրո ուժը:
Կարիճ
Այս նշանի տակ ծնվածները արդեն հաղթահարել են բավականին դժվարություններ, որոնք դարձրել են նրանց ավելի ուժեղ: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են այդ դժվարությունները, 2017-ին ձեռք կբերեն ներդաշնակություն և խաղաղություն: Ժամանակն է գործել նոր ինտենսիվությամբ և ավելի մասշտաբային: 2017-ին կավարտվեն նախորդ 5 տարիների դժվարությունները, և կսկսվի երջանիկ շրջանը: Կարող են առաջանալ առողջական խնդիրներ: Կարիճները կտեսնեն սեփական մութ կողմերը:
Աղեղնավոր
Երջանիկ և հաջողակ տարի է աղեղնավորների համար: 2017-ին աղեղնավորները կհավաքեն անցած 9 տարիներին ցանածի պտուղները: Հրաշալի տարի է հին գործերը ավարտին հասցնելու համար: Խստությունը անհրաժեշտ կլինի ճշգրիտ հարվածներ հասցնելու համար: Տարվա առաջին կեսը մի փոքր բարդ կլինի, կվերանան ձեր պատրանքները, կարող եք բացահայտել մի շարք կեղծիքներ, բայց սա ևս ձեր օգտին կլինի: Երկրորդ կեսը հաջող կլինի ստեղծագործական գործունեության համար:
Այծեղջյուր
Հրաշալի տարի է այծեղջյուրների համար: Առողջական ու ստեղծագործական բոլոր հարցերը կլուծվեն տարվա առաջին կեսին: Հաջողությունը և վերելքը պայմանավորված են ձեզ սահմանափակող մտքերից ձերբազատվելու կարողությամբ: Անհրաժեշտ է պահպանել լավատեսությունը և լինել ստեղծագործական պրոցեսում: Տարին թագավորական է այծեղջյուրների համար, հետևաբար պետք է ձեզ պահեք ինչպես թագավոր (թագուհի):
Ջրհոս
2017-ը ջրհոսների համար պարադոքսալ հաջողակ տարի է. տարին լի կլինի փորձություններով, որոնք դրական ազդեցություն կունենան, և ջրհոսները հաջողությամբ կհաղթահարեն: Տարին կարող է բերել անսպասելի տհաճ շրջադարձեր, որոնք, սակայն, կհետաքրքրացնեն կյանքը, միօրինակության զգացողությունը կանցնի և լիովին հավանական է, որ սկսվի հետաքրքիր արկածների շրջան: Դուք ինքներդ կհամոզվեք, թե ինչպես են փոխվել ձեր անհատականությունն ու վարքագիծն այնպես, որ ուրիշները չգիտեն՝ ձեզնից ինչ սպասել:
Ձուկ
Այս տարի ձկները կբացահայտեն ինտուիտիվ ունակություններ: Տարվա ընթացքում սկսած գործերի հաջող շարունակության և նոր նախաձեռնությունների համար լավ հնարավորություններ կընձեռվեն, որոնք ձկները կզգան ինտուիցիայով: Շատ կարևոր է հետևել սրտի ձայնին: Հունիսի 14-ից նոյեմբերի 23-ը լարված ժամանակաշրջան կլինի ձկների համար: Շփոթվածության և հուզմունքի զգացողություն կհամակի, որը կհաղթահարեք, եթե կարողանաք օգտվել ինտուիցիայից: Իսկ ինտուիցիայից օգտվելու ունակությունը պայմանավորված է զգայական ինքնաճանաչմամբ, սեփական անձի վրա մշտական աշխատանքով, ստեղծագործական գործունեությամբ և աշխարհի փիլիսոփայական ընկալմամբ: Տարվա ընթացքում դուք գտնվելու եք բարձր ուժերի պաշտպանության ներքո, այնպես որ վստահորեն կարող եք ստեղծել սեփական երջանկությունը: