Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայտնի են ամռան լավագույն ընթերցողները

Հայտնի են ամռան լավագույն ընթերցողները
15.09.2017 | 13:18

Յուրաքանչյուր տարի «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը, որն ընթանում է մայրաքաղաքի և խոշոր քաղաքների գրախանութներում, իր գրական ընթերցումներով և զանազան հետաքրքիր միջոցառումներով միավորում է Հայաստանի փոքրիկներին ու պատանիներին` ամրապնդելով նաև գրախանութ–ընթերցող կապը: Սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, «Զանգակ» գրատունը հրավիրում է միասին ամփոփելու «Ամառային ընթերցանություն-2017»-ը, հավաստագրեր և խրախուսական նվերներ հանձնելու ակտիվ և լավագույն մասնակիցներին:

Այս տարի ծրագրին Հայաստանի 10 քաղաքներից մասնակցել են ավելի քան 400 երեխաներ, որոնցից 28-ը ճանաչվել են լավագույն, իսկ 36-ը` ակտիվ ընթերցողներ:
Ծրագրի շրջանակներում 30-ից ավելի գրքեր ներկայացնող գրատնակները տեղադրվում են գրախանութներում, իսկ այնուհետև լավագույն ընթերցողների շնորհիվ այդ նույն գրատնակները 6 ամսով հայտնվում են ծրագրի լավագույն ընթերցողների դպրոցներում` բոլոր աշակերտներին հնարավորություն տալով ծանոթանալու մանկապատանեկան գրականության լավագույն նմուշների, դասական և ժամանակակից հեղինակների: Ծրագրի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Դիտվել է՝ 2516

Մեկնաբանություններ