Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է նորարարության հեքըթոն

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է նորարարության հեքըթոն
17.09.2017 | 13:56

Girls in Tech Հայաստանը հոկտեմբերի 7-8-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է սոցիալական նորարարության Hacking for Humanity (H4H) հեքըթոնը: Վերջինիս նպատակն է կանանց և աղջիկների մասնակցությամբ հասնել մի շարք կարևոր մարտահրավերների տեխնոլոգիական լուծմանը:


Հեքըթոնին դիմած և մրցութային վերջին փուլ հասած գաղափարները հնարավորություն կունենան երկու օրվա ընթացքում մշակվել և զարգանալ մենթորների օգնությամբ: Հաղթելու և մրցանակների արժանանալու դեպքում հնարավորություն կստեղծվի նաև իրագործել դրանք: Հետաքրքրության են արժանանալու հատկապես այն գաղափարները, որոնք միտված են բարելավելու կրթության, առողջապահության, բնապահպանության ոլորտները:
Հայաստանում հեքըթոնն անցկացվելու է առաջին անգամ՝ հոկտեմբերի 7-8-ին: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 21-ը: Մասնակցության համար մասնագիտական կրթություն կամ ոլորտում փորձառություն ունենալը պարտադիր չէ: Մասնակցել կարող են 16 տարին լրացած բոլոր նրանք, ովքեր գաղափար կամ մասնակցության ցանկություն ունեն: Հայաստանյան #H4H հեքըթոնին կարելի է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ որպես անհատ (անգամ եթե դեռ չունեք սեփական գաղափար, բայց համարում եք, որ ձեր հմտություններով կարող եք օգտակար լինել որևէ գաղափարի կայացման համար):

Յուրաքանչյուր թիմում կարող է լինել առավելագույնը 6 մարդ, եւ թիմի անդամների առնվազն 50 տոկոսը պիտի կանայք և աղջիկներ լինեն:
Մրցութային գաղափար ունենալու դեպքում անհրաժեշտ է լրացնել հետեւյալ հայտը: Որպես անհատ, առանց սեփական գաղափարի մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը: Կազմակերպչական աշխատանքներում կամավորների ներգրավման վերջնաժամկետը նույնպես սեպտեմբերի 21-ն է:

Դիտվել է՝ 3866

Մեկնաբանություններ