Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Լուկաշենկոյի 666-ը

Լուկաշենկոյի 666-ը
03.02.2018 | 20:34

Երկրաշարժը, որ տեղի ունեցավ Ալմաթիում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ԵԱՏՄ վարչապետների հանդիպման ժամանակ, «Աստծո ազդանշանն» էր Բելառուսին` ոչ առանց հեգնանքի ասաց Մեդվեդևը միջկառավարական խորհրդի նիստի ավարտին: Նրա խոսքով` կողմերը արդյունավետ աշխատեցին նեղ շրջանակով: Չնայած երկրաշարժին` աշխատել են «ջերմ մթնոլորտում»: Ստորգետնյա ցնցումները սկսվել են, երբ քննարկվել է Բելառուսի կառավարության №666 որոշումը, որ Մեդվեդևի խոսքով` «տարատեսակ մտքեր է հարուցում»: «Սա դաս է բոլորիս համար, իսկ Բելառուսի համար` ազդանշան է Աստծուց»` ամփոփել է ՌԴ վարչապետը: Այնուամենայնիվ, բոլոր փաստաթղթերը ստորագրվել են, բոլոր հարցերի շուրջ պայմանավորվել: Երկրաշարժը Ալմաթիում գրանցվել է տեղական ժամանակով 15:20-ին և զգացվել է ամբողջ տարածքում: №666 որոշումը Բելառուսում ընդունվել է 2015-ի օգոստոսին և ժողովուրդն անվանել է «դժոխային» երեք 6-երի պատճառով: Որոշումը պարտադիր է դարձնում այլ երկրներից Բելառուս մտնող ապրանքների սանիտարահիգիենիկ փորձաքննությունը: Այդ պահանջը Բելառուսի առևտրական գործընկերների բացասական արձագանքն է հարուցել` ստիպելով լրացուցիչ չնախատեսված ծախսեր վարչական նոր գործընթացների համար` ավելի վաղ կնքված արտաքին տնտեսական պայմանագրերով: Բելառուսի 666 որոշումից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովին է դիմել ձեռներեցության հանրապետական կոնֆեդերացիան` խնդրելով ստուգել որոշման օրինականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բատկայի «նորամուծությունները» վերջ չունեն և բոլորն էլ անցնում են` դա է ամենակարևորը: Թե ինչ ազդանշան է տվել Աստված Լուկաշենկոյին, երևի միայն Մեդվեդևը գիտի: Հետաքրքիր է, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ի՞նչ պատասխան է տվել ձեռներեցներին` 666-ի օրինականության մասին: Համենայն դեպս` պայմանագրերից հետո փորձաքննության նոր պահանջներ ներկայացնելը ու լրացուցիչ ծախսերի տակ դնելը, ժամանակի կորստով առևտրի լավագույն պայմանը չէ:

Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ