Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
«Շատ ուրախ եմ հաղթանակի և ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստանալու համար: Շնորհակալ եմ բոլորիդ»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում: «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով, Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին: