Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սփյուռքի հայկական պետական դպրոցները

Սփյուռքի հայկական պետական դպրոցները
13.04.2018 | 13:34

Երևանի Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի դասվար Քրիստինե Մուշեղյանը և Պ. Յավուրովի անվան հ. 131 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Զաքարյանը մարտի 23-ից ապրիլի 2-ը Աբխազիայի Սուխում քաղաքում իրականացրել են հայկական 25 դպրոցների տարրական դասարանների դասվարների և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են 65 դասվար, հայոց լեզվի ու գրականության 29 ուսուցիչ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:


Հրանուշ Հակոբյանն ընդունել է Աբխազիայից վերադարձած ուսուցիչներին, ընդգծել համայնքներում ուսուցիչների վերապատրաստման, կրթական գործի ճիշտ կազմակերպման կարևորությունը: «Հայ լինելը պատվաբեր է, հայ մնալը Սփյուռքում՝ հերոսություն: Հայապահպանության դժվարին գործն իրականացվում է նաև հայկական պետական դպրոցները պահպանելով»,- ասել է Նաիրա Զաքարյանը:


Գործուղման ընթացքում դպրոցների քույրացման հուշագրեր են ստորագրվել Երևանի Պեյո Յավորովի անվան հիմնական և Սուխումի Հովհ. Թումանյանի անվան, Երևանի Դանիել Վարուժանի անվան և Գագրայի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցների միջև: Անդրադարձ է կատարվել դպրոցական ծրագրերի, դասագրքերի, ուսուցիչների շարունակական վերապատրաստման հարցերին։

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ