ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ֆուտբոլային տոն Երևանում

Ֆուտբոլային տոն Երևանում
10.07.2018 | 01:05

Հունիսի 8-ին Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի է ունեցել ֆուտբոլային մեծ հանդիսություն: Մեր հայրենակից, մոսկվաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանի ջանքերով, որը ժամանակին մեծ տոնի վերածեց հայկական ու առհասարակ խորհրդային ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակը, կազմակերպվեց մրցամարտ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի ֆուտբոլային լեգենդների միջև: Հանդիպումն այդ շահել են հարավամերիկացիները՝ եվրոպացիների դարպասը խոցելով հինգ անգամ՝ սեփականը միայն երկուսը բաց թողնելով:

Հաղթողներից գոլերը հեղինակել են Բատիստուտան, Բեբետոն, Սավիոլան, Ռոսարիոն (վերջինս դարձել է դուբլի հեղինակ), պարտվողներից գոլերը խփել են Ֆիգուն ու մեր հայրենակից Ջորկաեֆը, որը ժամանակին աշխարհի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի ընտրանու կազմում: Ի միջի այլոց, հանդիպմանը մասնակցել է մեր ևս երկու հայրենակից: Եվրոպայի ընտրանու դարպասն առաջին կեսում պաշտպանել է Ռոման Բերեզովսկին, իսկ լեգենդար Խորեն Հովհաննիսյանը խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում:

Մարդին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ