Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.10.2018 | 00:08

Իմաստությունը գովաբանվում է ճանապարհների վրա, բարձր ձայնով հռչակվում հրապարակներում, քարոզվում պարիսպների գլխից, ազդարարվում հզորների դռների առջև և համարձակ խոսվում քաղաքների դարպասների մոտ։ Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կլինեն արդարության, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամություն են ցանկանում և ամբարշտանալով ատում են իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։ Ահավասիկ ես ձեր առջև կբացեմ իմ հոգու պատգամները և իմ խոսքերը կսովորեցնեմ ձեզ, որովհետև ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ, այլև զանց էիք առնում իմ խորհուրդները և չէիք ուզում անսալ իմ հանդիմանություններին։


Առակներ 1. 20-25

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ