Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.12.2018 | 00:01

Որդյա՛կ, պահի՛ր հորդ օրենքը և մի՛ մերժիր մորդ խրատը։ Ընդունի՛ր դրանք հոգուդ մեջ, մշտապես պահի՛ր քո գլխում և, իբրև մանյակ, գցի՛ր քո պարանոցին։ Երբ ճանապարհ գնաս, հե՛տդ տար, և թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի զրուցակից լինեն քեզ։ Օրենքի պատվիրանը ճրագ է, հանդիմանությունը և խրատը լույս են և կյանքի ճանապարհ։ Նրանք քեզ հեռու կպահեն ամուսնացած կնոջից և օտար կնոջ չար լեզվից։


Առակներ 6. 20-24

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ