ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Նարեկը»` ամեն հայ ընտանիքի

«Նարեկը»` ամեն հայ ընտանիքի
08.02.2019 | 00:09

Նարեկացու Մատյանը` «Նարեկը», մեր ժողովրդի հոգևոր ժառանգության անհատնում գանձերից է: Սուրբ գիրք, որի նկատմամբ բուռն հետաքրքրությունը հասնում է պաշտամունքի աստիճանի: Ժամանակի հետ առավել զորանում ու բյուրեղանում է այդ զգացումը` «Նարեկը» ցանկալի ու սպասված դարձնելով յուրաքանչյուր հայ ընտանիքի, ավանդապահ հայ օջախի համար:


Ի դեպ, Մաքսիմ Ոսկանյանը մեր գրական աշխարհի այն նվիրյալներից է, որ առանձնահատուկ սիրով ու ոգեշնչվածությամբ է վերաբերվում մեծն Նարեկացուն: Դրա խոսուն վկայությունը, թերևս, նրա տքնաջան ու տիտանական աշխատանքի արդյունքում ծնունդ առած «Նարեկի» նոր աշխարհաբար թարգմանությունն է: Բանաստեղծը, բոլորովին նոր մոտեցում ցուցաբերելով Մատյանին, աշխարհաբար հմուտ փոխադրությամբ այն մատուցել է հայ ընթերցողներին: Ռազմիկ Դավոյանի բնութագրմամբ, այս թարգմանությունը ոգեկոչված է բնագրին առավելագույնս հարազատ մնալու միտումով` թե՛ ձևով և թե՛ բովանդակությամբ:
Հարկ է նշել, որ առանձին բարերարների փոքրիշատե օժանդակությամբ Մաքսիմ Ոսկանյանն առայժմ կարողացել է «Նարեկի» որոշ քանակություն տպագրել և նվիրել շրջապատի մարդկանց, ինչը, նրա խոստովանությամբ, շատ քիչ է: Նպատակ ունի հնարավորինս շատ հրատարակել և ընծայաբերել հայ ընտանիքներին: Այն, ինչ խոսք, հրաշալի նվեր է, հատկապես եթե նկատի ունենանք, որ 2019 թվականը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է Հայ ընտանիքի տարի:


Մաքսիմ Ոսկանյանին այս աստվածահաճո գործում առաջին ձեռք մեկնողներից մեկը պատվարժան հայորդի Գրիգոր Ծատուրյանն է, որի դրամական աջակցությամբ օրերս լույս է տեսել «Նարեկի» գունավոր շքեղ հրատարակությունը: Հովանավորյալի նպատակն անչափ խրախուսելի և օրինակելի է` գիրքը նվիրել իր մեծ գերդաստանի բոլոր առանձին ընտանիքներին, հարազատ-բարեկամներին, ընկերներին ու ծանոթներին:

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ