Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.06.2019 | 00:08

Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։ Աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։ Այդ պատճառով այդպես է ասում Տերը. «Ահավասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրա, ուստի վեր մի՛ ցցեք ձեր վզերը և գլուխներդ բարձր մի՛ քայլեք, քանի որ վատ ժամանակ է»։


Միքիայի մարգարեություն 2. 1-3

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ