Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ինչ կարևոր է, թե առաջինն ում ձեռքում է հայտնվել արձանագրությունը

Ինչ կարևոր է, թե առաջինն ում ձեռքում է հայտնվել արձանագրությունը
15.07.2019 | 22:52

Այսօր լրատվամիջոցներով տարածվեց Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրության մի հատված, որը բավական տհաճ ձևակերպումներ է պարունակում իշխանության համար։

Վենետիկի հանձնաժողովը հողին հավասարեցրեց իշխանությունների վեթինգ անելու և Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ դառնալու ցանկությունները։
«Իրավական ուղի» հկ-ի հայտարարության համաձայն, Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։
Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։ Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

Այլ դրույթներ ես նշված են, սակայն ողջ օրն իշխանության ներկայացուցիչներին անհանգստացնում էր ոչ թե այն, թե ինչ են ասում նրանց եվրոպացի պաշտոնյաները, այլ այն, թե ինչպես է այս արձանագրությունը հայտնվել հակադիր ճամբարի մարդկանց ձեռքում։ Որքան կարելի է պարզունակ լինել ու խնդիրները թողած զբաղվել տասներորդական հարցերով։ Դրսից այս իշխանություններին ասում են, որ իրավական նրանց քայլերը, մեղմ ասած, բանի պետք չեն, իսկ այստեղ մտածում են, թե ով «թաքստոցից» երևան հանեց այդ զեկույցը։ Սա արդեն մանկամտություն է կամ իրավիճակը բացարձակապես համարժեք չգնահատելու սինդրոմ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ