Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են...

Ասում են...
18.09.2020 | 00:32

…թե ԼՀԿ-ն նա­խա­ձեռ­նեց ԿԳՄՍ նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը խոր­հր­դա­րա­նում, բայց «մուշ­տի» կե­րավ ԲՀԿ-ն՝ իր ղե­կա­վա­րով հան­դերձ։ Ի­րա­կա­նում հենց Նի­կոլ Փա­շի­նյա­նին էր պետք այդ քն­նար­կու­մը, և խոր­հր­դա­րա­նում հար­ցը պետք է բարձ­րաց­ներ ի­րեն հա­վա­տա­րիմ ընդ­դի­մա­դիր ու­ժը։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ սուրճ խմող Էդ­մոն Մա­րու­քյանն էլ հենց, նախ­կին թի­մակ­ցի հոր­դո­րով, ո­րո­շեց օգ­նել կա­ռա­վա­րու­թյա­նը և խմոր­վող գոր­ծըն­թաց­նե­րի շո­գե­քար­շը դառ­նալ։ Ա­սում են` ա­ռա­ջի­կա­յում այլ հրա­ժա­րա­կան­նե­րի պա­հանջ էլ է լի­նե­լու, քա­նի որ Փա­շի­նյա­նը վե­րա­կա­ռու­ցում է իր թի­մը։

Դիտվել է՝ 36095

Մեկնաբանություններ