Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Թրամփն իրեն հաղթող է անվանել և ընդդիմախոսներին մեղադրել խարդախության մեջ

Թրամփն իրեն հաղթող է անվանել և ընդդիմախոսներին մեղադրել խարդախության մեջ
06.11.2020 | 15:57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ինքն է հաղթել ընտրություններում: «Եթե հաշվեք օրինական ձայները, ես հեշտությամբ հաղթում եմ: Եթե դուք հաշվում եք անօրինական ձայներ, նրանք կարող են փորձել գողանալ ընտրությունները մեզնից», - ասել է Թրամփը Սպիտակ տան մամուլի ասուլիսում:


Թրամփն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է ընտրություններին «կեղծ հարցումներով» միջամտելու և հանրապետականներին քվեարկությունից հուսահատեցնելու համար: Նա հավելել է, որ թույլ չի տա, որ իր հաղթանակը գողանա «կոռուպցիան»: Թրամփն ակնկալում է, որ հաղթանակն Արիզոնայում Բայդենից իրեն կանցնի՝ ձայների հաշվարկի ավարտից հետո:

Դիտվել է՝ 2925

Մեկնաբանություններ