«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Իշխանությունները լայն թափով լծվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների գործին

Իշխանությունները լայն թափով լծվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների գործին
16.12.2020 | 15:55

«Ժողովուրդը» գրում է.

«Հայտնի դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից: Իշխանությունները լայն թափով սկսել են լծվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործին: Չնայած հանձնաժողովը վաղուց գործում էր, սակայն մինչ այժմ աչքի էր ընկնում անարդյունավետ աշխատանքով. դրա համար հիմա փորձում են ավելի արագ աշխատանքները կազմակերպել, քանի որ հասկանում են՝ պահանջ կա արտահերթ ընտրությունների անցկացման: Երեկ, մեր տեղեկություններով, հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը, ներկայացրել է, թե ինքն ինչպես է պատկերացնում կատարվելիք փոփոխությունները, ասել է, որ ավելի կողմնակից է ամբողջական համամասնական ընտրակարգի` վերացնելով ռեյտինգային ընտրակարգը:


Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, ներկայումս վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: Նախարարն էլ, պատգամավորներն էլ ներկայացրել են իրենց տեսակետները, սակայն, մեր տեղեկություններով, խնդիրն այն է, որ չնայած այդ հանդիպումները պարբերական են, սակայն խմբակցության ներսում ծանր իրավիճակ է, կա մի հատված, որը կարծում է՝ իշխանությունները որևէ ձև չեն կարող տրամադրություն փոխել երկրում, և կարծում են՝ կոնկրետ քայլեր են պետք ձեռնարկել, որպեսզի ճգնաժամը երկրում հաղթահարվի: Բայց նրանք դա ասում են մեղմ, ակնարկներով և շատ զգուշորեն:


Բայց, ամեն դեպքում, թիմում բարձրաձայնում եղել է, որ Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններով մարդկանց տրամադրությունը չի փոխվի, և պետք է առաջիկայում հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին»:

Դիտվել է՝ 4419

Մեկնաբանություններ