Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են

Ասում են
18.04.2022 | 07:29

Ռուսաստանը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ: Ռուս խաղաղապահները Արցախում են ու ոչ մի տեղ չեն գնացել, 102-րդ ռազմաբազան ևս իր տեղում է: Ինչ վերաբերում է ուկրաինական կրիզիսին, ապա չեմ տեսնում հիմքեր, որ այդ ամենը կարող է խանգարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով ՌԴ-ի դերակատարմանը:

Բոլորս հասկանում ենք, որ ՈՒկրաինան այժմ էպիզոդ է, ՌԴ-ն որևէ տեղ չի գնալու, Հայաստանին չի մոռանալու, և Կովկասը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Իհարկե, կարևոր է, թե Ադրբեջանն ու Հայաստանը որքանով կարող են բանակցել, սակայն մենք որևէ տեղ գնալ չենք պատրաստվում: Առանց ՌԴ-ի որևէ բան որոշել գրեթե անհնար կլինի:

Սերգեյ Միխեև

Դիտվել է՝ 39448

Մեկնաբանություններ