Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ողորմելի վիճակագրություն

Ողորմելի վիճակագրություն
07.04.2023 | 19:47

Թշնամին գրավել է Սև լճի տարածքը։

-Հո դրա համար կռիվ չե՞նք անելու։

Թշնամին առաջ է եկել Վարդենիսի հատվածում։

- Մենք սադրանքների չենք տրվում։

Թշնամին Երասխում առաջ է շարժվել։

-Մենք ձգտում ենք խաղաղության։

2022թ․

Թշնամին հարձակվել է Ջերմուկի, Սոթքի, Գորիսի վրա, ունենք հարյուրավոր զոհեր։

-Մեզ չեն կարող շեղել խաղաղության օրակարգից։

2023թ․

Թշնամին առաջ է եկել՝ գրավելով Տեղ գյուղի տարածքները։

-Մենք չենք գնում էսկալացիայի, ունենք ամուր նյարդեր և խաղաղության օրակարգ։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 5473

Մեկնաբանություններ