Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ծուռ նստենք, շիտակ խոսենք

Ծուռ նստենք, շիտակ խոսենք
28.08.2023 | 07:20

Ավինյանը Նիկոլից ավելի խելացի է։ Չի ճղճղում, հիմար-հիմար դուրս չի տալիս, նախկինների բաներից չի կախվում, չի սպառնում, չագուճ էլ չունի։

Ավինյանը, կարծես, ցանկանում է, որ մարդիկ Նիկոլին մոռանան, դադարեն պաշտել այդ դավաճան կապիտուլյանտին։ Ի վերջո, ինչքան կարելի է երկիրն ու ժողովրդին մոտեցնել անդունդի եզրին, չէ՞։

Մնում է մի բան պարզել՝ Ավինյանը դա մտածված է անո՞ւմ, թե՞ քոլի ու դեղի ազդեցության տակ։ Երկու դեպքում էլ՝ մեղք է թռչնակը։ Աստված վերջը բարին անի։

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է՝ 4166

Մեկնաբանություններ