Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մահացել է լեգենդար Ալբերտ Ազարյանը

Մահացել է լեգենդար Ալբերտ Ազարյանը
05.09.2023 | 19:31

Ցավով տեղեկացա, որ մահացել է ԽՍՀՄ 11-ակի, օլիմպիական եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։

2000 թվականին ճանաչվել էր 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 2332

Մեկնաբանություններ