Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ակնհայտ է, որ գնում ենք սխալ ճանապարհով

Ակնհայտ է, որ գնում ենք սխալ ճանապարհով
20.11.2023 | 06:51

Եթե մենք ուզում ենք որպես ազգ և պետություն ոտքի կանգնել, ուրեմն պետք է դադարենք լինել դոնոր ազգ այս ապերախտ աշխարհի համար և ամբողջ հայության մտավոր ու ֆինանսական ներուժը կարողանանք ուղղել և ծառայեցնել հայկական գաղափարի՝ նպատակի իրականացմանը։ Իսկ այդ նպատակն այն է, որ հայությունն ունենա առողջ ոգի՝ առողջ մարմնում։ Մարմինը հողն է, իսկ ոգին ժողովուրդն է իր մշակույթով։ Մարմինը առողջ է, երբ ոչ թե անդամահատված է, ինչպես Հայաստան երկիրն է այսօր անդամահատված, այլ ամբողջական է։ Իսկ ոգին առողջ է, երբ ժողովուրդը ձգտում է կատարելագործման՝ ստեղծելով մշակույթ։ Ի՞նչ է պետք դրա համար։ Պետք է, որ այդ ազգային գաղափարը՝ նպատակը լինի պետական ծրագրի հիմքում։ Եվ սա է ինքնիշխանության, անկախության միակ պայմանն ու սահմանումը, որն էլ պետք է լիներ մեր Սահմանադրության նախաբանում։ Ակնհայտ է, որ մենք գնում ենք ահավոր սխալ ճանապարհով։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 3213

Մեկնաբանություններ