Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երանի՜

Երանի՜
20.12.2023 | 17:05

Երանի՜ քեզ, որ ծաղկել ես բանաստեղծիս աչքերի մեջ՝

սարի ալվան ծաղկաբույլից ամենավառ թույրերն առած,

սարից սահած անուշ հովի անմահական բույրերն առած՝

երանի՜ քեզ, որ ծաղկել ես բանաստեղծիս աչքերի մեջ:

Երանի՜ ինձ՝ շիվ է բուսնել սրտիս տասնյակ խաչերի մեջ,

և այս զմրուխտ դալար ուժից թեթև արբած- շիվարա՜ծ եմ...

Տե՛ր, արկանիր քո օրհնությամբ՝ հազար անգամ փուչ վարած եմ,

որ ծառանա երանելին սրտիս մեռյալ խաչերի մեջ:

Հուր ու ջրից ինձ փրկել ես՝ պատառ բախտի ես փա՛ստ ունեմ.

սուր սվինի՛ց - սույլ գնդակի՛ց... քանիցս ինձ ազատել ես

ոսոխ դարձած վհուկներից... մի պահած բախտ հաստա՛տ ունե՜մ:

Տե՛ր, զորացրու հանգաթուխիս երանելի սեգ դալարմամբ,

Սողոմոնից առավել պերճ շնորհակալ` գո՜հ կլինեմ.

կենաց երգով ծիածանվեմ ու հայտնության անձրև դառնամ....

19. 12. 2013 թ.

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3576

Մեկնաբանություններ