ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Անժամանակի մեջ

Անժամանակի մեջ
08.01.2024 | 09:33

Ես տեսա հոգիս անժամանակի մեջ․

անեզրի հետ էր զրուցում անվերջ,

ո՛չ անցյալի հուշ կար,

ո՛չ հետոյի երազ․

ոչ էլ տաճար կար։

Աղոթող չկար։

Ո՛չ խաչ կար, ո՛չ խաչվառ։

Ժամկոչող չկար։

Աղոթաձայն շարականն էր անլռել հնչում․

ո՛չ անցյալի հուշ կար,

ո՛չ հետոյի երազ․

անժամանակի մեջ կարոտի

թախիծն էր երգում։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 3529

Մեկնաբանություններ