Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Վանդալիզմ

Վանդալիզմ
02.02.2024 | 22:08

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ավերել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձանը:

Համաձայն ադրբեջանական տելեգրամ ալիքներով տարածված տեղեկության, վանդալիզմը տեղի է ունեցել փետրվարի 1-ին:
Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չունի և չի էլ ունեցել խաղաղության օրակարգ:

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Դիտվել է՝ 2878

Մեկնաբանություններ