Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փախստականների վերադարձի կոչերին պետք է պատասխանել և՝ առարկայական

Փախստականների վերադարձի կոչերին պետք է պատասխանել և՝ առարկայական
20.04.2024 | 10:16

«G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի ապահովման համար»:

44 օր արյունահեղ պատերազմ էր գնում, Յոթնյակի ձայնը չլսվեց, ինն ամիս շրջափակում և հումանիտար աղետ էր, նորից ձայն չկար, հետո անցած տարի դասական էթնիկ զտում էր, ոչ մի քայլ , ոչ մի պատժամիջոց: Դրանից առաջ բարձրագույն մակարդակով արևմտյան առաջին դեմքերը հայտարարում էին, որ էթնիկ զտումն իրենց համար կարմիր գիծ է: Մի հանգամանք փրկում էր նրանց, դե ամեն ինչում ռուսներն են մեղավոր, իրենք են այնտեղ կանգնած, իրենք էլ թող պատասխան տան:

Լավ, առայժմ թողնենք այս անցածը, բոլորիս էլ պարզ է, որ քաղաքականությունը բարոյականության հետ կապ չունի: Հիմա այս վերջին կոչի մասին: Ուղղակի ահավոր է: Առանց կարգավիճակի և անվտանգային հաստատուն երաշխիքների ոչ մի հայ ադրբեջանական իշխանության տակ չի վերադառնա: Իրենք էլ լավ գիտեն, դրա համար էլ երեք տասնամյակ ձգվող տառապանքի ու պայքարի ընթացքում «հումանիստները» չճանաչեցին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, չնայած, շատ են սիրում մարդու իրավունքները: Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ կա Յոթնյակի այս կոչի հետևում: Ես մի վտանգ եմ տեսնում՝ կործանարար և վնասակար: Շատ հավանական է, որ արցախցիների վերադարձի այս դրույթը պտտեն-պտտեն, վերջը մատուցեն բոլոր փախստականների վերադարձի «հումանիստական» համաձայնագրի տեսքով: Դե պարզ է, ռուսական լծից ազատագրվածներն էլ պիտի որ ընդունեն այդ խիստ մարդասիրական քայլը: Իհարկե, ոչ մի հայ փախստական չի վերադառնա, բայց հակամարտության սկզբում հեռացած ադրբեջանցիների հոծ զանգվածների վերադարձ հաստատ կլինի: Եվ սա արդեն վերջն է լինելու: Արևմտյան Ադրբեջան նարատիվը պատահական չէ, որ Բաքվի հիմնական կարգախոսն է արդեն տևական ժամանակ: Փախստականների վերադարձի կոչերին պետք է պատասխանել և՝ առարկայական:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ