Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևան-Բաքու «գազային խոսույթն» ու Ադրբեջանից բնական գազի արտահանման լուրջ խնդիրները

Երևան-Բաքու «գազային խոսույթն» ու Ադրբեջանից բնական գազի արտահանման լուրջ խնդիրները
01.05.2024 | 21:10

Մինչ պաշտոնական Երևանը շարունակում է Բաքվի հետ համատեղ «գազային խոսույթ» զարգացնել, միջազգային Fitch Solutions գործակալությունն իր վերջին զեկույցում ընդգծում է Ադրբեջանից բնական գազի արտահանման լուրջ խնդիրների մասին:

Մասնավորապես, նշվում է Ադրբեջանի պայմանագրային գերծանրաբեռնվածության մասին, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու հատկապես 2027-ից ի վեր, երբ Բաքուն ստիպված լինի ԵՄ հետ համաձայնության շրջանակներում կրկնապատկել արտահանումը «Հարավային գազային միջանցքով»՝ հասցնելով այն 20 մլրդ խմ-ի:

Հատկանշական է, որ Ադրբեջանը նաև ստիպված է 2022-ից ի վեր Ռուսաստանից բնական գազ ներկրել՝ ներքին պահանջարկը բավարարելու համար: Այսպես, 2023-ին Ադրբեջանը Ռուսաստանից ներկրել է 800,6 մլն խմ գազ՝ սեզոնային սկզբունքով: 2024-ին ներկրման ծավալը հասնելու է 1 մլրդ խմ-ի:

Ստացվում է, որ Երևանը էներգետիկ դիվերսիֆիկացման մասին ամպագոռգոռ ճառերի ներքո իբրև փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից՝ նախապատվությունը տալով Ադրբեջանին, որը, իր հերթին, ստիպված է ավելացնել նույն ռուսական գազի ներկրումը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 9779

Մեկնաբանություններ